Իզաբելի Ֆոնտանան աշխատանքի բերումով շատ է ճանապարհորդում, այդ պատճառով մոդելը երջանիկ է հարազատ Բրազիլիայում իրականացվող նկարահանումներով:
Այս անգամ մոդելին նկատել են Իպանեմայի լողափին: Արևադարձային հագուստներով Իզաբելին սկզբում քայլել է ավազի վրա, իսկ հետո մտել է Ատլանտյան օվկիանոսի անհանգիստ ջրերը:
Ֆոնտանան ակնհայտորեն մրսել է, բայց իրեն ձիգ է պահել և պրոֆեսիոնալ ժպտացել է տեսախցիկին այն ժամանակ, երբ նրան ամեն անգամ ծածկել է ալիքը:









































