Սիրիայի իրավիճակը` ԴԱԻՇ-ի դեմ Ռուսաստանի ռազմաօդային գործողությունների պայմաններում, հոկտեմբերի 8-ին Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պլանավորված հանդիպման ժամանակ: Այդ մասին հաղորդել է TASS-ը:
«Բրյուսելում հերթական հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրավիճակը` այնտեղ Ռուսաստանի ներգրավվածության ենթատեքստում, չնայած այն բանին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը որպես կազմակերպություն չի մասնակցում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին»,- ասել է դիվանագետը:
«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները տեղեկատվություններ կփոխանակեն Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ»,- հայտնել է այլ աղբյուր:
Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա դաշինքի 28 երկրների պաշտպանության նախարարների հանդիպում:









































