Շոտլանդիայում երիտասարդ ֆերմերը գտել է իր ոչխարին, որը երեքմետրանոց ձյան ծածկույթի տակ անցկացրել է 11 օր՝ հաղորդում է The Daily Mail-ը:
Կենդանուն հաջողվել է փրկվել, մինչդեռ առատ ձյան տեղումների հետևանքով նման իրավիճակում հայտնված նրա ազգակիցների մեծ մասը սատկել է:
19-ամյա Ստյուարտ Մակտյեի խոսքով՝ ինքն ու իր ընտանիքի անդամները զարմացել են՝ ձյան շերտի տակ գտնելով ողջ մնացած կենդանուն:
Ենթադրաբար, նրան հաջողվել է ողջ մնալ, քանի որ ձյան մեջ անցքեր են եղել, ու կենդանին կարողացել է շնչել:
Ոչխարին հայտնաբերելուց հետո փաթաթել են տաք ծածկոցով ու էներգետիկ ըմպելիք խմեցրել:
Կենդանին իրեն նորմալ է զգում, ուտում է ու քայլում: Երիտասարդ ֆերմերը կենդանու նկարը տեղադրել է Facebook-ում:








































