ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նվաճումը, ով դարձել է փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու: Շվեդ ֆուտբոլիստը հատել է 100 գոլերի սահմանագիծը:
«Զլատանը մեծագույն ֆուտբոլիստ է: Այդ մասին վկայում է նրա գոլերի քանակը: Չեմ զարմանում, որ այսքան կարճ ժամկետում Իբրահիմովիչը կարողացավ սահմանել այդ ռեկորդը»,- Canal Plus-ը մեջբերում է Բլանի խոսքերը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի քանակով Իբրահիմովիչը շրջանցել է պորտուգալացի Պեդրո Պաուլետային:







































