Անցած տարի չինացիները բնակտարածքների գնման վրա ծախսել են 1 տրիլիոն դոլար:Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 10 տոկոսով: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Չինաստանում պահանջարկի աճը բացատրվում է զեղչերով, որոնք գնորդներին առաջարկում են չինացի կառուցապատողները: Այս տարի չինացի փորձագետները վաճառքի տեմպի դանդաղում են կանխատեսում:
Շուկայի զսպման վրա կարող են ազդել հողատարածքների շրջանառության սահմանափակման, հիփոթեքային վարկավորման կանոնների խստացման և բնակարանի վաճառքի հարկի բարձրացման կառավարության նոր միջոցառումները:










































