Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում «Գալաթասարայ»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո չի թաքցրել ուրախությունը:
«Շատ գոհ ենք «Գալաթասարայ»-ի դեմ ցուցադրած խաղից: Չի կարելի ասել, որ վիճակահանության ժամանակ մեր բախտը բերել է, քանի որ խոսքը գնում է շատ ուժեղ հակառակորդի մասին:
«Ռեալ»-ն արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրեց: Պատասխան խաղից առաջ լավ արդյունքի հասանք: Կառանձնացնեմ մեր թիմային խաղը, որի շնորհիվ նաև կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը»,- Sport.es-ը մեջբերում է Ռամոսի խոսքերը:









































