Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է արդարանալու պատճառներ փնտրել:
«Կարծում եմ, որ դուք ինձ շատ լավ եք ճանաչում, և ես այսպիսի իրավիճակներից չեմ փախչում: Պետք է նշեմ, որ պատասխանատու պահից չի կարելի վախենալ և պետք է լինել անկեղծ:
Մրցավարները վախենում են ընդունել որոշումներ ի օգուտ «Չելսի»-ի: 1:1 հաշվի ժամանակ 11 մետրանոց պետք է նշանակվեր, որը, ցավոք, չեղավ:
Եթե Անգլիայի ֆուտբոլի Ֆեդերացիան ցանկանում է ինձ պատժել, թող անի դա: Մյուս մարզիչներին նրանք չեն պատժում: Մեր ֆուտբոլիստները և երկրպագուներն արժանի են լավագույնին»,- հայտարարել է Մոուրինյոն:









































