Արգենտինայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ ջրհեղեղի զոհերի, հաղորդում է BBC-ն:
Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել 54 մարդ: Ջրհեղեղից առավել տուժել են երկրի երկու խոշորագույն քաղաքներ` Բուենոս-Այրեսը և Լա-Պլատան, որտեղ տեղատարափ անձրևները շարունակվել են մի քանի ժամ:
Բուենոս-Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի խոսքերով՝ վատ եղանակային պայմանների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 350 հազար մարդ:
Երկրի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Արգենտինայում վերջին 100 տարվա ընթացքում սա ամենահզոր տարերքն է:







































