Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում անցկացրած «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման մասին: Բենզեման նշել է, որ չնայած թվացյալ հեշտությանը, խաղն անչափ բարդ ընթացք է ունեցել:
«Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք: Միշտ երջանիկ եմ լինում, երբ թիմը նման հաղթանակներ է գրանցում: Բացի այդ, ուրախ եմ նաև, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ:
Սակայն ցանկանում եմ նշել, որ հանդիպումն անքան էլ հեշտ ընթացք չուներ: Պարզապես մենք լավ էինք խաղում, ինչը տպավորություն էր ստեղծում, թե հաղթանակը մեզ հեշտութայմբ տրվեց»,- ասել է Բենզեման:








































