«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսի կարծիքով` ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը մրցավարի թույլ տված սխալները պատահականություն չեն:
«Մենք չենք կարող բողոքել, բայց մարդիկ անում են դա: Հնարավոր չէր, որ Վոլֆգանգ Շտարկը չնկատեր ակնհայտ խաղից դուրս վիճակը: Ես չեմ կարող լռել մյուսների նման»,- նշել է Ալվեսը:
Ալվեսն ակնարկել է, որ Շտարկի, ինչպես նաև որոշ այլ մրցավարների գործողությունները պայմանավորված են Մոուրինյոյի վարքով:
«Ամեն անգամ ավելի շատ են բողոքներն ու ավելի քիչ` ֆուտբոլը: Դրա դեմ ոչինչ անել չենք կարող: Մնում է միայն, որ հաճույք պատճառենք մարդկանց մեր ցուցադրած խաղով»,- նշել է Ալվեսը:
Հավելենք, որ ավելի վաղ Մոուրինյոն մեղադրել էր Շտարկին և նրա գործընկերներին, որ նրանք իրենց գործողություններով նպաստում են «Բարսելոնա»-ի հաղթանակներին:








































