Վերլուծաբան Անանդա Բարուան Brean Capital ընկերությունից հայտնել է, որ Apple ընկերությունը կարող է իր նոր բյուջետային սմարթֆոնը թողարկել արդեն 2016-ի գարնանը:
Նշվում է, որ դա կլինի ոչ թե լիիրավ հեռախոս, այլ iPhone 6c ստանալու հերթական փորձ: Ըստ զեկույցի` iPhone 6c-ը չափսերով կնմանվի iPhone 6-ին, բայց ավելի քիչ ներքին հիշողություն կունենա, ավելի թույլ պրոցեսոր և տեսախցիկ:









































