Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Բանանց»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկ»-ին և պարտվել նվազագույն հաշվով:
«Գանձասար Կապան»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
«Ալաշկերտ»-ն իր ակտիվում 18 միավոր է գրանցել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Փյունիկ»-ը 17 միավոր է վաստակել՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը, իսկ «Գանձասար»-ը 16 միավորով երրորդն է: «Բանանց»-ը 7 միավոր է վաստակել և նախավերջինն է:
«Բանանց» – «Փյունիկ»՝ 0:1
Լևոն Հայրապետյան (70′) (11մ)
«Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ»՝ 2:2
Մուսոնդա (29′), Բուրաև (77′) – Մանասյան (33′), Հեբեր (36′)








































