Wednesday, 27 10 2021
01:00
Նիգերիայում ավելի քան 12 մլն երեխա վախենում է դպրոց հաճախել
00:45
Արգենտինայում Մարադոնայի տունը պատմական հուշարձան է հռչակվել
Հոկտեմբերի 28-ից կընդունվեն Արցախից տեղահանվածների աջակցության նոր ծրագրի դիմումները
Հրատապ ծրագրի շրջանակներում Վանաձորում մինչև տարեվերջ կապիտալ կվերանորոգվեն 8 շենքի բակեր
00:15
Արքայազն Չարլզը Գլազգոյի կլիմայական համաժողովին հանդես կգա բացման ելույթով
Ինչու այս օրով իշխանությունը չհրապարակեց ու չգաղտնազերծեց Արցախյան խնդրի կարգավորման 1999.թ. Մեղրիի տարբերակն ու 2001թ. Քիվեսթյան տարբերակը
Երևանում բախվել են Toyota Camry-ն, Nissa-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր
Բաքվում ԱՄՆ դեսպանը «Զանգեզուրի միջանցքը» պատկերացնում է որպես «տարածաշրջանային համագործակցության միջանցք».azatutyun.am
2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք
23:15
Էրդողանն ու Բայդենը Գլազգոյում կքննարկեն F-35 կործանիչների հարցը
23:00
ԱՄՆ ոստիկանությունը ստուգում է առողջապահության նախարարությունում պայթյունի մասին հաղորդման իսկությունը
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
22:30
Դոնեցկի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի կողմից Ստարոմարևկա գյուղը գրավելու մասին
22:15
ԵՄ-ն կաջակցի Մոլդովային հաղթահարել էներգետիկ ճգնաժամը
Հակառակորդը հրետակոծում է Հայաստանի հարավային սահմանը. 44-օրյա պատերազմ՝ օր 31
Իրաքում ԻՊ ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է 23-ի
21:42
Հնդկաստանին անհանգստացրել է Չինաստանի կողմից սահմանների վերաբերյալ նոր օրենքի ընդունումը
21:33
Իրանն անհանգստացած է Աֆղանստանից էմիգրանտների հնարավոր մեծ հոսքի առնչությամբ
21:24
Իրանի դեսպանատան խորհրդականը ասել է, թե ովքեր են ատելություն և թշնամանք հրահրում տարածաշրջանում
Տեղի է ունենում մի գործընթաց, որի միջանկյալ ավարտը հայ հասարակությանը դուր չի գալու
Ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայնքում. Դավիթ Խուդաթյան
ՌԴ նախագահի մատնանշած քարտեզներն 99%-ով համընկնում են ՀՀ օրենքով նշված ՀՀ սահմաններին
Հիմնադրամի դեմ կանխամտածված արշավ է գնում․ այս քայլով վնասում են միայն կառույցին
Հրշեջները մարել են Երևանի Արին Բերդի փողոցում բռնկված հրդեհը
Ձեր կուսակցության առաջնորդները ձեզ խաբել են․ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորին
Շատ գոհ եմ մոսկովյան բանակցություններից․ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀՄԸՄ-ի մարզադաշտը
Այդ որոշումը կայացվել է ստրատեգիական ճանապարհը չկորցնելու նպատակով․ Փաշինյան
Միակ մարդը, որը շահեց Հոկտեմբերի 27-ից, Ռոբերտ Քոչարյանն էր
Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարված Դավիթ Գևորգյանի կոչը

Եթե ռուսները զորք մտցնեն Ղարաբաղ, կարող են հրաժեշտ տալ Ադրբեջանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի լրագրող, վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

– Ինչպե ՞ս կգնահատեք վերջին մեկ ամսվա իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Որքանո՞վ է վիճակը մոտ նոր պատերազմին:

– Ես այնքան էլ չեմ հավատում, որ կարող է նոր պատերազմ լինել: Ներկայումս պատերազմը քարոզչական բնույթ ունի, իսկ իրական մեծ պատերազմը որևէ մեկի ծրագրերի մեջ չի մտնում՝ ո՛չ Հայաստանի ու Ադրբեջանի, ո՛չ էլ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի: Ամերիկացիներն ու եվրոպացիներն առանց այն էլ բազում խնդիրներ ունեն այլ տարածաշրջաններում: Ռուսաստանին ևս մեկ պատերազմ պետք չի, որովհետև  հասկանալի չէ, թե ինչ է նա դրանից շահելու: Ղարաբաղը Աբխազիա չէ, ոչ էլ Դոնեցկ կամ Ղրիմ: Հանուն ինչի ՞ այստեղ կարելի է պայքարել:

– Այդ հարցի կապակցությամբ տարբեր վարկածներ են քննարկվում, որ, օրինակ, Ռուսաստանը կարող է օգտվել իրավիճակի սրացումից՝ իր զորքերը Ղարաբաղ մտցնելու և հակամարտության նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու համար, կամ զորքեր մտցնել Ադրբեջան, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջինիս Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցով, խոստանալ Ադրբեջանին ինչ-որ աջակցություն ղարաբաղյան հարցում և այլն:

– Անդրադառնանք հարցերին կետ առ կետ: Կարելի է, իհարկե, զորք մտցնել հակամարտության գոտի Հայաստանից և տեղակայել այն Ղարաբաղի երկայնքով: Բայց այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի մոռանալ Ադրբեջանի հետ որևէ համատեղ նախագիծ իրականացնելու մտադրության մասին: Դրանով նա հրաժեշտ կտա Ադրբեջանին, ինչը Կրեմլը երբեք չի անի: Ես նաև չեմ հավատում այն վարկածին, որ Ռուսաստանը կստանա համաձայնություն զորք մտցնել Ղարաբաղ Ադրբեջանի կողմից, նույնիսկ եթե Ռուսաստանը ինչ-որ բան խոստանա Ադրբեջանին: Ռուսաստանը ոչինչ չի կարող խոստանալ Ադրբեջանին, որովհետև նա պատերազմի և խաղաղության մոնոպոլիստը չէ այս գոտում և երբեք էլ չի եղել:

Բացի այդ, Մոսկվան ռազմական և քաղաքական լուրջ ռեսուրս էլ չունի: Հայաստանի կողմից հարձակման միջոցով Ադրբեջանին պատժելը նույնպես անիմաստ է, որովհետև Ռուսաստանին մշտապես անհրաժեշտ է ուժերի որոշակի հավասարություն, որը նա երբեք չի խախտի: Դա Ռուսաստանին պետք չէ, որովհետև Ռուսաստանն այս տարածաշրջանում ուզում է վերահսկվող լարվածություն այն չափով, որ միշտ կարողանա ցույց տալ իր նշանակությունը, հրավիրել Սարգսյանին և Ալիևին Մոսկվա և հաշտեցնել նրանց:

Իսկ վերահսկման հարցում Ռուսաստանը պետք է համագործակցի Մինսկի խմբի հետ: Եվ նկատեք, որ Մինսկի խումբն ու Ղարաբաղը միակ վայրն են, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնը որևէ տարաձայնություն չունեն: Սա մի հարթակ է, որտեղ քննարկվում են շատ ավելի կարևոր հարցեր, քան ղարաբաղյան հարցն է, որը ես չեմ համարում այսօրվա ամենաթեժ և ամենաարդիական հիմնախնդիրը:

– Եթե պատերազմը ոչ ոքի պետք չէ, այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն իր հարձակումներով, ագրեսիվ քաղաքականությամբ: Ադրբեջանցիներն արդեն կրակում են խաղաղ բնակիչների վրա հրթիռա-հրետանային համակարգերից:

– Այո, ճիշտ է: Մի կողմից՝ Ադրբեջանը բարձրացնում է խաղադրույքը: Նա անընդհատ պտտում է լարվածության թափանիվը, բայց, կարծում եմ, վերահսկում է իրավիճակը, որովհետև պատերազմը նրան պետք չէ: Ադրբեջանը պարզապես ցանկանում է խաթարել կամ կասկածի տակ դնել ստատուս քվոն:

Ստատուս քվոն Ադրբեջանի ծրագրերի մեջ չի մտնում: Ստատուս քվոյի ոսկրացումը ճակատագրական կարող է լինել Ադրբեջանի համար քարոզչական, ներքաղաքական և արտաքին քաղաքական դիրքավորման տեսանկյունից: Եվ այդ իմաստով Բաքուն միանգամայն տրամաբանական է իրեն պահում՝ միջնորդների և արտաքին քաղաքականության բոլոր խաղացողների ուշադրությունը հրավիրելով տեղի ունեցողի վրա: Այդպիսով նա ստիպում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ընդհանուր առմամբ նա հասնում է իր նպատակին: Ադրբեջանը միավորներ է վաստակում: Միանգամայն տրամաբանական է, որ լարվածությունը գնալով ավելանում է: Բայց Հայաստանն էլ, այսպես ասած, տակ չի մնում: Որքան փոխադարձ և երկկողմանի էր դիպուկահարների պատերազմը, նույնքան փոխադարձ ընթացավ դիվերսիոն պատերազմը: Այժմ էլ, ցավոք սրտի, դա վերածվում է հրետանային պատերազմի, որը նույնպես փոխադարձ է: Եվ ես չեմ ուզում միանշանակ պնդել, որ բոլոր սրացումների նախաձեռնողը բացառապես Ադրբեջանն է եղել, որովհետև այս լարվածությանը պատրաստ են երկու կողմերն էլ:

– Այսպիսով կողմերը բարձրացնում են խաղադրույքները: Բայց չէ՞ որ այդ դեպքում վաղ թե ուշ լարվածության աճը կհանգեցնի լուրջ էսկալացիայի:

– Գուցե իմ ասածը շատ ցինիկ հնչի, բայց ամեն դեպքում հրետանային մենամարտերից առայժմ շատ քիչ մարդիկ են զոհվել: Իսկ մենք գիտենք, թե ինչպիսին կարող է լինել իսկական հրետանային պատերազմը, որի հետևանքով զոհվում են տասնյակ, հարյուրավոր մարդիկ: Սրանք առայժմ եզակի երևույթներ են: Տվյալ դեպքում դրանք կապված են Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ: Կարծում եմ՝ Գլխավոր ասամբլեայից հետո ամեն ինչ կհանդարտվի: Ադրբեջանը կապում է այս լարվածությունը ԳԱ-ի հետ՝ նշածս հարցերը լուծելու համար:

Մյուս կողմից՝ Հայաստանը ևս բավարար պատճառներ ունի իր ռազմատենչ հռետորաբանությունը ցուցադրելու համար: Պարոն Սարգսյանը տվյալ իրավիճակում հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի, առաջին հերթին` Ռուսաստանի անունից: Ընդհանրապես Սարգսյանը վերջին երկու տարիներին դարձել է այն հարմար մարդը, որը միջազգային հարթակներում բարձրաձայնում է հարցեր, որոնց մասին Մոսկվան ամաչում է խոսել: Եվ պարոն Սարգսյանը կարողանում է գործը գլուխ բերել: Իսկ նրա հայտարարությունը, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, լիովին տեղավորվում է այդ համատեքստում:

– Իսկ դա ի՞նչ ուղերձ էր: Արդյոք դա նախազգուշացո՞ւմ էր Ադրբեջանին կամ էլ Մինսկի խմբի երկրներին, որ եթե քայլեր չձեռնարկվեն Ադրբեջանին զսպելու համար, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:

– Չեմ կարծում, որ բանակցությունների սեղանին ինչ-որ ճակատագրական բան կարող է լինել: Այն ամենը, ինչ այսօր կատարվում է, մանևրներ են սեղանի շուրջ: Փաստաթղթերը նախկինում էլ էին անիմաստ դրված բանակցությունների սեղանին, հիմա էլ: Դժվար թե ինչ-որ պաշտոնական դեմարշներ լինեն, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, դա կլինի բանակցությունների վերջը: Այժմ դա ձեռնտու չէ ոչ Մոսկվային, ոչ Վաշինգտոնին: Կարծում եմ՝ Երևանն այդպիսի քայլ չի անի: Այն, ինչ նա անում է, անշուշտ համաձայնեցված է Մոսկվայի հետ և որոշակիորեն համակարգվում է նաև  Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մինսկի խմբի համանախագահների միջև հակասություններ չկան, որովհետև երբ Ուորլիքն ինչ-որ անսպասելի բան է ասում, որը կարող է առաջացնել Բաքվի և Երևանի դժգոհությունը, Մոսկվայից երբեք կտրուկ արձագանք չի լինում:

– Դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Բաքուն և Մոսկվան որոշակի իմաստով դարձել են դաշնակիցներ Մինսկի խմբի դիրքերը թուլացնելու հարցում, որովհետև դա երկուսին էլ ակնհայտորեն ձեռնտու է:

– Ինձ թվում է՝ Բաքուն և Երևանը միևնույն խաղն են խաղում: Նրանք փորձում են հավասարակշռել: Պետք եղած դեպքում նրանք բողոքում են Մոսկվային, մեկ այլ իրավիճակում՝ Մինսկի խմբին: Երբ պետք է, նրանք օգտվում են Մինսկի խմբի ձևաչափից, իսկ այլ իրավիճակներում Բաքուն և Երևանն օգտվում են ամերիկացիների կամ ռուսների հետ միակողմանի շփման հնարավորությունից: Այս ձևաչափերն ամբողջովին համատեղելի են, որովհետև ոչ մեկում, ոչ մյուսում սկզբունքային գաղափար չկա:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը հետագայում և ի՞նչ երաշխիքներ պետք է ստեղծել՝ ապագայում նմանատիպ բախումներից խուսափելու համար: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն, օրինակ, հայտարարել է, որ անհրաժեշտ է ստիպել Ադրբեջանին կնքել զինադադարի պայմանագիր նոր պայմաններով: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Դա կրկին հռետորաբանական վարժություն է, որովհետև Հայաստանում շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը չհարձակման մասին որևէ համաձայնագիր չի ստորագրելու: Հայաստանն էլ երբեք չի համաձայնի Ադրբեջանի պահանջներին:

Իսկ մնացածը՝ մարդկության պատժիչ սրի մասին հայտարարությունները, սպառնալիքները հակառակորդին երկրի երեսից ջնջելու մասին, կամ որ Բաքուն ստիպված կլինի վերանայել խաղաղության պայմանները, բանակցային գործընթացի կողմերի համար են, ոչ ավելին:

 

Հարցազրույցը՝ Արամ Սարգսյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում