ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում փոխհրաձգության հետևանքով 15 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ռոզբուրգ քաղաքում: Այդ մասին հաղորդել է տեղական KATU News հեռուստաալիքը:
Զոհվածների մասին տվյաները ճշտել է տեղական ոստիկանության մամլո-քարտուղար Բիլ Ֆուգեյտը:
Բացի այդ, ամենաքիչը 20 մարդ ստացել են լուրջ վնասվածքներ: Ներկա դրությամբ կրակողը ձերբակալված է:










































