2011թ. մարտի դրությամբ Հայաստանը իր ռիսկայնության մակարդակով աշխարհի 100 երկրների շարքում գրավում է 69-րդ տեղը: Սա երևում է աշխարհի 100 երկրների ռիսկայնության վերաբերյալ Euromoney ամսագրի հրապարակած հերթական կիսամյակային հետազոտությունում: Նախորդ կիսամյակում Հայաստանը 83-րդ տեղում է եղել` բայց աշխարհի 186 երկրների շարքում: Այսինքն` Euromoney-ի փորձագետները գրեթե կրկնակի կրճատել են դիտարկվող երկրների թիվը:
Երկրի ռիսկայնության գնահատականի հիմքում ընկած են 6 խումբ գործոններ, որոնցից 3-ը որակական են, 3-ը` քանակական` իրենց անհատական կշիռներով: Փորձագետների կարծիքների հիման վրա տրվող որակական գործոնների թվում են` «Քաղաքական ռիսկը (30%)», «Տնտեսական վիճակը (30%)» և «Կառուցվածքները (10%)», իսկ քանակական գործոնների թվում են` «Պարտքի ցուցանիշները (10%)», «Սուվերեն վարկանիշը (10%)» և «Բանկային ֆինանսավորման/կապիտալի շուկաների մատչելիությունը (10%)»:











































