Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:
«Համաձայն Սոչիում մարտի 5-ին եռակողմ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, հանդիպման օրակարգում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր», – ասված է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:










































