Սիրիայի բանակը հատուկ գործողություն է անցկացրել Հոմս քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած երեք բնակավայրերում և ոչնչացրել 3 դաշտային հրամանատարների և «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» 107 գրոհայինի։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը։
Հոմսը մոտ մեկ տարի գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ։ Ահաբեկիչների ձեռքում են մնում քաղաքից հյուսիս ընկած մի քանի բնակավայրեր։










































