Thursday, 02 05 2024
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր

Ղարաբաղյան հակամարտությունն այլևս, որպես տեղական հարց, գոյություն չունի. Ռաուֆ Միրկադիրով

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իսկապես փակուղում է, և բանակցությունների ակտիվացմանը դեռ սպասել է պետք: Այսօր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը փակուղում է, քանի որ հակամարտող կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը կախված են գործընթացում ներգրավված աշխարհաքաղաքական կենտրոնների որոշումներից, և այդ կենտրոնների՝ այս տարածաշրջանում ունեցած հետաքրքրություններից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զեռկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս փուլին:

Վերլուծաբանը նկատեց, որ տարածաշրջանային գլոբալ խնդիրները կանխորոշում են հակամարտող կողմերի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների աշխարհաքաղաքական կենտրոնների գործողությունները: Նրա կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը, որը լոկալ խնդիր էր, դառնում է ընդամենը մեկ էլեմենտն այս ամբողջ համակարգի: Միրկադիրովի համոզմամբ՝ հակամարտող կողմերի ինքնուրույն դիրքորոշում գոյություն չունի: «Ասել, որ նրանք են որոշում, դժվար է այն պարզ պատճառով, որ այս հակամարտությունը դարձել է աշխարհաքաղաքական գլոբալ համակարգի մեկ տարրը միայն: Այսպես ասած՝ ԼՂ հակամարտությունն այլևս, որպես տեղական հարց, գոյություն չունի, հակամարտության լոկալությունն այս գործընթացում ամբողջությամբ անհետացավ: Բայց սա չի նշանակում, թե այս իրավիճակը հավերժական է: Այն կարող է փոփոխվել շատ արագ՝ կախված նրանից, թե աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրություններն ու շահերն ինչպես կբավարարվեն տարածաշրջանում և ինչպիսի աշխարհաքաղաքական բալանս կձևավորվի, քանի որ այսօր այդ բալանսն արդեն իսկ խախտված է»,- մեկնաբանեց ադրբեջանցի վերլուծաբանը:

Բացատրելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռության խախտման իր թեզը՝ փորձագետն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունն աշխարհաքաղաքական կենտրոնների համար դառնում է տարածաշրջանային իրավիճակի վրա ներազդելու լծակ: Նրա գնահատմամբ՝ հակամարտության շուրջ բանակցություններն այսօր ընթանում են այնպես, ինչպես ձեռնտու է հենց այդ կենտրոններին: Ռաուֆ Միրկադիրովն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանականորեն հայտնվել են տարբեր, հակադրվող կոալիցիաներում՝ Հայաստանը պրոռուսական կոալիցիայում է, Ադրբեջանը՝ արևմտյան:

«Խոսքը տարածաշրջանում աշխարհաքաղաքական դիմադրության, անհավասարակշռության մասին է: Ես իմ հայ կոլեգաների հետ համատեղ կոնֆերանսի ընթացքում հասկացա, որ Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրոպական ուղղությունը, իսկ դրա հետ մեկտեղ Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրա Եվրասիական միության և Մաքսային միության անդամակցության համար: Հայ փորձագետը կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ պետք է այնպես անել, որ երաշխավորված լինի ՀՀ անվտանգությունը ՌԴ-ի կողմից, և շարունակվի Հայաստանի ինտեգրացիան եվրոգոտուն: Այսինքն՝ այն, ինչ Հայաստանը մինչ այսօր արել է: Բայց ես ասեմ, որ այսպես հավերժ շարունակվել չի կարող: Հայաստանը փորձում է ձգձգել այս հարցի հստակեցումը, բայց Ռուսաստանն այլևս «լոխ» չի ցանկանում լինել: Կոպիտ է, բայց հարցի էությունը սա է: Օբյեկտիվորեն իրավիճակը սա է՝ կա նման երկընտրանք:

Հայաստանի համար էլ ընտրությունը հեշտ չէ, քանի որ Ռուսաստանն ապահովում է ՀՀ անվտանգությունը։ Ընտրությունը շատ նեղ է, սահմանափակ, բավականին դժվար է հրաժարվել պրոռուսական ներքին քաղաքականությունից։ Նույնն էլ Ադրբեջանի դեպքում է, Ադրբեջանի բոլոր հոսքերը դեպի Արևմուտք են, ինչը հակադրվում է Ռուսաստանին: Այս անորոշ իրավիճակում դեռևս անհնար է, որևէ նոր փաստաթղթի կամ համաձայնագրի ստորագրումը»,- ասաց Ռաուֆ Միրկադիրովը՝ հավելելով, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների բալանսավորվածության մասին խոսել այսօր այլևս հնարավոր չէ, տարածաշրջանի վերաձևավորում է տեղի ունենում: Նրա գնահատմամբ՝ երբ խոսում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական բալանսավորվածության մասին, բոլորը ստում են, քանի որ արդեն իսկ պուտինյան ինտեգրացիոն գործընթացները խախտում են տարածաշրջանային հավասարակշռությունը:

«Հայաստանում շատ մեծ է Արևմուտքի տնտեսաքաղաքական ազդեցությունը, մյուս կողմից՝ Հայաստանում Արևմուտքի ռազմաքաղաքական ներկայությունը չկա, այս դեպքում պատկերն այլ է՝ ռուս-իրանական ազդեցությունն է այստեղ դոմինանտ: Այստեղ կա աշխարհաքաղաքական երկվություն: Այսինքն՝ Հայաստանին, կոպիտ ասած, առաջարկվում է՝ ընտրեք կա՛մ Մաքսային միություն, կա՛մ ԵՄ ինտեգրացիա: Սա ևս ստատուս-քվոյի խախտում է, քանի որ ներկայիս ստատուս-քվոն դա ժամանակավոր իրողություն էր, ԽՍՀՄ-ից հետո ձևավորված ստատուս-քվո է: Ես կարծում եմ, որ նոր ստատուս-քվոյի անհրաժեշտություն կառաջանա առաջիկա տարիների ընթացքում:

Հայաստանը տարբերակ ուներ ասելու «ոչ»՝ բարձրացնելով իր խաղադրույքները, սակայն այսօր այս հնարավորությունից զրկված է, քանի որ միանգամից առաջանում է անվտանգության հարց: Ադրբեջանը ևս որոշ իրողությունների է բախվում, քանի որ ՌԴ-ն շանտաժ է անում Վրաստանի օրինակով՝ եթե շարժվեք, կստանաք, թեև այս պարագայում Ադրբեջանի իրավիճակը փոքր-ինչ բարենպաստ է»,- մեկնաբանեց Ռաուֆ Միրկադիրովը։ Նա նաև հավելեց, որ այս երկվությունների հստակեցումից հետո կարելի է ասել, որ բանակցային գործընթացը կողմերի միջև կլինի արդյունավետ։ Արդյունավետ այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախում չլինի այս տարածաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում