ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, որ երբեք չի ցանկացել հեռանալ փարիզյան ակումբից: Ուրուգվայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրված էին «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Ֆուտբոլում շատ երևույթներ կան, որոնք կախված են ոչ թե խաղացողից, այլ ակումբից: Հաճախ, երբ ֆուտբոլիստը որոշում է փոխել ակումբային գրանցումը, դա միայն իր ընտրությունը չէ: ՊՍԺ-ն միշտ ցույց է տվել, որ չի ցանկանում հրաժարվել իմ ծառայություններից: Դա կարևոր է:
Երեք տարիների ընթացքում բազմաթիվ լուրեր են շրջանառվել: Միշտ ցանկացել եմ մնալ այստեղ և հասնել նպատակներիս: Ներկայումս ինձ շատ լավ եմ զգում Փարիզում»,- RMC-ը մեջբերում է Կավանիի խոսքերը:







































