Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն՝ ռազմական կրթության ու պատրաստության համար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղարին լիազորել է 20 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային։ Այս մասին նշված է Օբամայի ստորագրած ու Սպիտակ տան տարածած հուշագրում։
Ընդ որում, այդ գումարի մինչև 1.5 միլիոն դոլարը կհատկացվի ռազմական սարքավորումների մատակարարմանը։ Հունիսի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հաստատել են Ուկրաինային զենքի մատակարարումներ թույլ տվող օրինագիծը։











































