Գերմանական լրատվամիջոցները գնահատել են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Դարմշտադտի» դեմ խաղում, որը կայացել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում:
Bild-ը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 4, իսկ առավելագույնը՝ 1 գնահատականը ստացել է Օբամեյանգը:
Kicker-ը 2,5 է գնահատել Մխիթարյանի խաղը, ինչը երկրորդ գնահատականն է թիմում: Լավագույնը դուբլի հեղինակ դարձած Պիեր Էմերիկ Օբամեյանգն է՝ 2 գնահատականով:
Ruhr Nachrichten-ը Մխիթարյանին տվել է 3.5, լավագույնը 2 գնահտականով դարձյալ Օբամեյանգն է:










































