Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ նախագահ Սամվել Կարապետյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր` Ջամիլ Կարապետյանի մահվան մասին:
Նա աչքի էր ընկնում իր համեստությամբ ու աշխատասիրությամբ, հարազատներին ու ընկերներին օգտակար լինելու ձգտումով, մեծ հայրենասիրությամբ եւ անմնացորդ նվիրվածությամբ իր ժողովրդին ու ընտանիքին:
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»: