Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք մյուռոնօրհնության արարողությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, բարձրաստիճան հոգևորականներ` քրիստոնեական եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ: Հայաստան է ժամանել նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության պատվիրակությունը` պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ:
Վերջինիս այցը անակնկալ էր, քանի որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նեղացած էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից, 2013 ու 2014 թվականներին բոյկոտել և չէր մասնակցել Մայր Աթոռում տեղի ունեցած Եպիսկոպոսական ժողովներին:
Ըստ տեղեկությունների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երուսաղեմի հայոց պատրիարքին:







































