ԴԱԻՇ-ը Աֆղանստանում ամրապնդում է իր դիրքերը՝ հաղորդվում է ՄԱԿ-ի հաշվետվությունում: Նրա տվյալներով՝ այդ երկրում ԴԱԻՇ-ի կողմնակիցների թիվն աճում է, իսկ Աֆղանստանի 34 գավառներից 25-ում շարունակվում է նրանց հավաքագրումը՝ հայտնում է delo.ua-ն:
«Մարդկանց կամ խմբերի թիվը, ովքեր հայտարարում են ԴԱԻՇ-ի նկատմամբ բացահայտ չեզոքության կամ համակրանքի մասին, շարունակում է աճել Աֆղանստանի միանգամից մի քանի գավառներում»,- հայտնում են ՄԱԿ-ի հաշվետվությունում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի աֆղանական բջիջների հիմքը կազմում է մոտ 70 զինյալ, ովքեր մինչ այդ մարտնչել են Իրաքում և Սիրիայում այդ խմբավորման շարքերում:










































