«Մեծ Խնձորի» հենց կենտրոնում իսկական հրաշք է բացվել՝ պահոց, բայց ոչ գրքերի, ինչպես մենք ենք սովոր, այլ… բույրերի: Այս վայրում կարելի է գտնել ֆրանսիական նորաձևության տան բոլոր բույրերը՝ հայտնում է modnaya.org-ը:
Ինչպես պատմել է Herme՝s-ի հանրահայտ պաֆումեր Ժան-Կլոդ Էլենը, օծանելիքի գրադարանը ավելին է, քան ուղղակի խանութը. «Բոլոր այդ բույրերը իսկական աստղեր են, ամեն մեկը իր պատմությունն ունի, որը կարելի է կարդալ Լիբերթի- Սթրիթի գրադարանում»:










































