Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Էդուարդո դա Սիլվան իր տեսակետն է հայտնել ուկրաինական թիմի կազմի վերաբերյալ:
«Հինգերորդ տարին եմ անցկացնում Դոնեցկում: Այստեղ խաղում եմ 2010/11 թվականների մրցաշրջանից, երբ իմ կարծիքով, մեր թիմն ամենահզոր կազմն ուներ: Այն ժամանակ «Շախտյոր»-ը նվաճեց ինչ կարող էր և շատ լավ հանդես եկավ Չեմպիոնների լիգայում՝ հասնելով քառորդ եզրափակչին, որի շրջանակներում զիջեց «Բարսելոնա»-ին:
«Շախտյոր»-ը շատ հզոր էր այն ժամանակ, երբ թիմում խաղում էր Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխը յուրօրինակ ֆուտբոլիստ է, ինչն այժմ էլ ապացուցում է «Բորուսիա»-ում: Թիմն էլ ավելի էին հզորացնում Ֆերնանդինյոն և Վիլիանը»,- Sport Express-ը մեջբերում է Էդուարդոյի խոսքերը:









































