Դելավարի համալսարանի քաղաքագետների և մասնագետների խումբը հայտնաբերել է, որ Facebook-ում քաղաքական գործիչների մասին դրական մեկնաբանությունները լավացնում են ընտրողների կարծիքը նրանց մասին, իսկ բացասական մեկնաբանությունները ունենում են հակառակ ազդեցություն, հայտնում է vnews.agency-ն:
Հետազոտողները Facebook-ում ստեղծել են հնարովի քաղաքական գործչի էջ` ընտրությունների թեկնածուի շրջանի մակարդակով: Նրա կյանքի և գործունեության մտացածին նկարագրության մեջ օգտագործել են ընդհանուր տեղեկատվություն`առանց զգացմունքային գնահատականների: Որպես ընտրողներ` նրանց փորձին մասնակցել են 183 մարդ: Ընտրողների մի կեսին հետազոտողները ներկայացրել են թեկնածուի էջը երկու գովաբանական մեկնաբանություններով, իսկ մյուս կեսին` 2 քննադատական մեկնաբանություններով: Որից հետո հարցվողները իրենց կարծիքն են հայտնել թեկնածուների մասին: Նրանք, ովքեր տեսել են դրական մեկնաբանությունները, պատրաստակամություն են հայտնել ընտրություններում աջակցելու նրան, իսկ ովքեր տեսել են բացասական մեկնաբանությունները, ընդհակառակը` մերժել են աջակցել նրան:
Փորձի արդյունքներով գիտնականները եկել են երկու կարևոր եզրակացության: Առաջին, որ պոտենցիալ ընտրողները սոցցանցերում ավելի շատ վստահում են հասարակ մարդկանց մեկնաբանություններին: Երկրորդ, այժմ ընտրողի կարծիքի հարցում հիմնական դերը խաղում է համացանցում ձևավորված ընդհանուր կարծիքը:









































