Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն շարք կվերադառնա Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Սևիլյա»-ի դեմ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ չիլիացին կհասցնի ապաքինվել մինչև «Սևիլյա»-ի դեմ հանդիպումը, սակայն ստիպված կլինի բաց թողնել «Լաս-Պալմաս»-ի և Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ հանդիպումները:







































