Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով մի քանի ամիս բաց է թողել աջ ազդրի մկանի կտրվածքի պատճառով, շուտով շարք կվերադառնա:
«Մարզումն ավարտված է: Շուտով կսկսեմ աշխատել թիմի հետ»,- Instragram-ի իր էջում գրել է Խեդիրան:
Թուրինյան ակումբ տեղափոխությունից հետո գերմանացի ֆուտբոլիստը դեռ չի մասնակցել ոչ մի խաղի: «Ռեալ»-ի հետ Խեդիրայի պայմանագրի ժամկետն ավարտվել էր, և ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:











































