Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Հանդիպման հերոսը դարձավ «արքայական ակումբ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ում դուբլի շնորհիվ «սերուցքայիններ»-ը հաղթանակ տարան:
«Ատլետիկ»-«Ռեալ»՝ 1:2
0:1 Բենզեմա (19՛), 1:1 Սաբին (67՛), 1:2 Բենզեմա (70՛)






































