2015 թվականի սկզբից մինչև հիմա շնաձկները խլել են 8 մարդու կյանք, իսկ սելֆիի պատճառով մահացել է 12 մարդ, հայտնում է joinfo.ua-ը:
Իսկ դրանք ինչպե՞ս են տեղի ունեցել: Չորս մարդ մահացել է վայր ընկնելու պատճառով: Վերջերս 66-ամյա ճապոնացին մահացել է` սելֆի անելու պահին ընկելով Թաջ Մահալի աստիճաններից:
Մահվան մյուս տարածված պատճառները գնացքների կամ ավտոմեքենաների տակ ընկնելն է:
21-ամյա մեքսիկացի տղամարդը սելֆի անելիս զենքը ուղղել է իր գլխին, որն այդ պահին այն կրակել է:
Որոշ հասարակական վայրերում արգելված է սելֆի անել: Դիսնեյ Լենդում արդեն հայտարարել են այն մասին, որ սելֆիի փայտիկներով մուտքն արգելվում է: Այդ արգելքը գործում է նաև արջերի արգելանոցներում, ինչպես նաև ցլավազքի ժամանակ:











































