Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը կփորձի վերադարձնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, տեղեկացնում է Daily Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիացիները պատրաստ են 30-ամյա պորտուգալացու տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ին վճարել 124 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 2009 թվականին հարձակվողը տեղափոխվել էր «Ռեալ» 94 մլն եվրոյի դիմաց:





































