Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիա»-ն Գերմանիայի չեմպիոն չի դառնա:
«Արդեն ասել եմ, որ «Բավարիա»-ն չի նվաճի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը»,- Bild-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 5 տուրերում Դորտմունդի «Բորուսիա»-ն 15 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր է իր ակտիվում գրանցել Մյունխենի «Բավարիա»-ն, որը զբաղեցնում է երկրորդ տեղը:






































