Իռլանդական U2 ռոք խմբի համերգը Ստոկհոլմում հետաձգել են 5 հազար մարդու տարհանումից հետո: Այս մասին գրում է Irish Times-ը:
Խմբի հայտարարությունում ասվում է, որ ոստիկանությունը շարունակում է անվտանգության սպառնալիքի որոնումները, ուստի համերգը տեղափոխվել է սեպտեմբերի 22-ին:
«Կազմակերպիչները ներողություն են խնդրում պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում լսարանին ուշադրության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ոստիկանությունը հայտնել է զենքի օրենքի խախտման մասին: Որոշ ԶԼՄ-ներ հայտարարում են, թե այցելուներից մեկը համերգի հրապարակ կարող էր ատրճանակ տարած լինել:









































