Ավանդական ականջակալները մի փոքր թերություն ունեն. նրանք լսողին մեկուսացնում են շրջապատից: Սակայն Studio Banana Things-ի աշխատակիցների ստեղծած նոր Batband ականջակալները թույլ են տալիս լսել այն, ինչ տեղի է ունենում շուրջը, հայտնում է hitech-news.ru-ն:
Batband ականջակալով ձայնը փոխանցվում է գանգի ոսկորների միջոցով, իսկ ականջները մնում են բաց: Ականջակալները կարող են աշխատել համակարգչի կամ բջջային սարքի հետ զուգընթաց:Բացի երաժշտություն լսելուց՝ այն կարելի է օգտագործել նաև խաղերի և զանգերի համար:
Ընկերության մասնագետները պարզաբանում են, որ ձայնային ալիքները փոխանցվում են հատուկ հաճախականությամբ, որի շնորհիվ ձայնային տատանումները անմիջականորեն փոխանցվում են ներքին ականջին՝ շրջանցելով ականջի ուղին:
Batband-ն ունի երեք փոխարկիչ, որոնք գլխին հպվում են երեք մասում` երկուսը քունքոսկրի շրջանում, և մեկը՝ ծոծրակին:
Ականջակալները սնվում են լիթիումային մարտկոցից, որը ապահովում է 6-8 ժամ աշխատանք:








































