Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը Կրասնոդարում 0:3 հաշվով պարտվեց «Կուբան»-ին:
Մոսկովյան ակումբը երրորդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում: Հաջորդ տուրում «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի «Զենիթ»-ի հետ:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ չի վերականգնվել մկանային վնասվածքից, ինչի պատճառով չի մեկնել Կրասնոդար: Կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին՝ 71-րդ րոպեին ստանալով դեղին քարտ:
«Կուբան» – «Սպարտակ»՝ 3:0
1:0, Խուբուլով (9′), 2:0 Մելգարեխո (36′), 3:0, Իգնատև (87′)








































