Association of Accounting Technicians-ի փորձագետները հաշվարկել են թոփ մոդելի բեմով քայլելիս մեկ քայլի արժեքը: Որպես օրինակ ֆինանսիստները վերցրել են ամենաբարձր վարձատրվող մանեկենուհիներից մեկին` Քարլի Քլոսին: Այս մասին հաղորդում է InsStyle UK-ը:
Նշվում է, որ 23-ամյա Քլոսի բեմում մեկ քայլը, ով նաև L’Oreal Paris ապրանքանիշի դեմքն է, միջինը վճարվում է 301 դոլար: Ըստ հաշվապահների` սուպերմոդելի մեկ անգամ բեմ դուրս գալը կազմում է 9325 դոլար: Հաշվարկներում նաև նկատի է առնվել բեմի երկարությունը` 30 մետր:
Փորձագետները նրան համեմատել են ամերիկացի մանեկենուհի Մոլի Բեյրի հետ, ում բնութագրել են որպես տիպիկ միջին վիճակգրական մոդել: 2015-ին 48 դեֆիլեի մասնակցելու համար 18-ամյա Բեյլը ստացել է 3640 դոլար:







































