«Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում կայացած «Ուրալ»-ի հետ խաղում վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 2-4 շաբաթով։ Այդ մասին տեղեկացնում է «Ուֆա»-ի պաշտոնական կայքը։
Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ուֆա»-ի հակառակորդը Գրոզնու «Տերեկ»-ն է, իսկ սեպտեմբերի 23-ին թիմը գավաթային խաղ է անցկացնելու «Սախալին»-ի հետ։
Հիշեցնենք, որ Յուրչենկոն հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական։ Այնուամենայնիվ, ՌՊԼ-ում լեգեոներների քանակի սահմանափակումից հետո Յուրչենկոն մտափոխվեց մեր հավաքականին միանալու հարցում։





































