Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուներն իրենց կարծիքն են արտահայտել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի՝ Քրիշտիանու Ռոնալդուին հասցեագրված խոսքերի վերաբերյալ: Մի խումբ երկրպագուներ սպասում էին մասնագետին, երբ վերջինս հեռանում էր թիմի մարզաբազայից:
«Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- վանկարկել են երկրպագուները, երբ Բենիտեսի ավոտեմեքենան անցել է նրանց կողքով:
Հիշեցնենք՝ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ չի կարող Ռոնալդուին լավագույնը համարել իր մարզած բոլոր ֆուտբոլիստների թվում, ինչի համար արդեն սուր քննադատության է ենթարկվել ակումբի նախկին դարպասապահ Ֆրանսիսկո Բույոյի կողմից:





































