Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

ԲՀԿ որոշ անդամներ դեմ են նոր Սահմանադրությանը, քանի որ ունեն նախագահի սեփական թեկնածու՝ Քոչարյանին

Բացահայտվել է ԲՀԿ խմբակցության քոչարյանական թևի հերթական ներկայացուցիչը. ԲՀԿ կուսակցության անդամ, պատգամավոր Հայկ Խաչատրյանը հայտարարել  է, որ ինքը ուրախ կիներ, եթե «Ոչ»-ի քարոզչությունը ղեկավարեր Ռոբերտ Քոչարյանը, որ նա անպարտելի թեկնածու է, և նրա իշխանության օրոք ինքը շատ լավ բաներ է տեսել:

Հայկ Խաչատրյանը երեկ ԱԺ-ում շրջում էր ԲՀԿ խմբակցությունում քոչարյանական թևի ոչ ֆորմալ ղեկավար Վահե Հովհաննիսյանի հետ, և նրա գովքը առ Քոչարյան կարելի է բացատրել հենց այս հանգամանքով: Քոչարյանական թևը ուզում է ցույց տալ, որ փետրվարի 12-ին իշխանությունների վերահսկողության տակ անցած ԲՀԿ-ում կարող են լինել անակնկալներ, և այնտեղ կան Քոչարյանի իշխանության վերադարձի կողմնակիցներ, որոնք պատրաստ են ընդդիմանալ կուսակցության ընդհանուր գծին:

Մենք իհարկե վստահ ենք, որ այսօր ԲՀԿ-ն որոշում կկայացնի և Հայկ Խաչատրյանին կհեռացնի կուսակությունից, այլապես կստացվի, որ ԲՀԿ-ում կիսում են Խաչատրյանի կողմից Քոչարյանին նվիրված սազանդարության գոհարները: Հարցն այստեղ այն չէ, թե Հայկ Խաչատրյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին թե ոչ, հարցն այն է, որ լինելով ԲՀԿ անդամ՝ նա բացահայտորեն քարոզում է Քոչարյանի վերադարձի օգտին, և եթե ԲՀԿ-ն անմիջապես չհեռացնի նրան կուսակցության շարքերից. ապա ևս մեկ անգամ կհաստատվի այն վարկածը, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Քոչարյանի կողմից և այժմ էլ շարունակում է վերահսկվել նրա կողմից, իսկ կուսակցության գոյության բուն իմաստը Քոչարյանի վերադարձի ապահովումն է:

Արդեն իսկ տարակուսելի է, որ ԲՀԿ-ն մինչև հիմա չի արձագանքել Խաչատրյանի հայտարարություններին:

Հայկ Խաչատրյանի հայտարարությունները որքան որ ԲՀԿ ղեկավարության ձախողումն են, նույնքան էլ ԲՀԿ քոչարյանական թևի ղեկավար Վահե Հովհաննիսյանի հաջողությունը: Այդ թևում կան մի քանի բացահայտ քոչարյանականներ, և դրանց մասին հայտնի է ի սկզբանե: Բայց հիմա ստացվում է, որ Քոչարյանի վերադարձի կողմնակիցների թիվը ԲՀԿ խմբակցությունում ավելի մեծ է, և դա չի սահմանափակվում միայն բացահայտված քոչարյանականներով: Հայկ Խաչատրյանին կարող են հետևել ԲՀԿ խմբակցության այլ անդամների հայտարարություններ, ովքեր կարող են նույն տրամաբանությամբ ասել, որ իրենք դեմ են Սահմանադրության նախագծին, քանի որ կողմ են Քոչարյանի վերադարձին:

Իր այս քայլով Վահե Հովհաննիսյանը հերքել ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի Աբրահամ Մանուկյանի երեկ արված այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն այսօր կողմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ, ի տարբերություն մինչև փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածի, այսօր չունեն նախագահի թեկնածու: ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի նախագահի իրական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Հայկ Խաչատրյանը միակը չէ ԲՀԿ-ում, որ Ռոբերտ Քոչարյանին համարում է նախագահի արժանի թեկնածու և այդ պատճառով դեմ է սահմանադրական փոփոխություններին: Միայն Սահմանադրության նախագծի քվեարկության ժամանակ հնարավոր կլինի պարզել ԲՀԿ-ի քոչարյանական թևի ներկայացուցիչների իրական քանակը:

ԲՀԿ-ի Քոչարյանական թևը այսպիսի գործողություններով փորձում է ոգևորել Ռոբերտ Քոչարյանին և նրան ցույց տալ, որ ինքն ունի կողմնակիցների ստվար բանակ, ովքեր պատրաստ են ողջունել իր վերադարձը: Արդեն գրեթե մեկ ամիս խոսվում է այն մասին, որ ուր որ է՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է հանդես գա սահմանադրական փոփոխությունները մերժող հայտարարությամբ կամ հարցազրույցով, և ենթադրվում է, որ դրան պետք է հետևեն որոշակի գործողություններ: Բայց Քոչարյանի հայտարարությունը ուշանում է, և տեսակետ կա, որ նա մտահոգություն ունի, որ եթե հանդես գա այս փոփոխությունների դեմ հայտարարությամբ, ապա դրանով միայն կնպաստի Սահմանադրության նախագծի ընդունմանը: Մինչդեռ Քոչարյանի վերադարձի կողմնակիցները փորձում են ցույց տալ, որ դա ամենևին էլ այդպես չէ, և կա նրա վերադարձի հանրային պահանջ:

Իհարկե ծիծաղելի է մտածել, որ Հայկ Խաչատրյանի հայտարարությունը կարող է ազդել Քոչարյանի վրա և նրան ստիպել ավելի ակտիվ լինել, բայց եթե առաջիկայում լինեն ևս մի քանի նման հայտարարություններ, կարող է հասարակական պահանջի ֆոն ապահովվել: Ռոբերտ Քոչարյանը, խոսելով իր վերադարձի մասին, հայտարարել էր, որ դա կախված է մի քանի հանգամանքից: Հանգամանքներից մեկն էլ համապատասխան միջավայրի առկայությունն է, ինչի ձևավորմամբ էլ զբաղվում են Ծառուկյանի նախկին և Քոչարյանի ներկա քարոզիչները:

 

Լուսանկարը՝  Armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում