Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Էլ-Հաջի Դիուֆը, ով ներկա պահին հանդես է գալիս մալազիական «Սաբախ» ակումբում, նշել է, որ իր նախկին թիմակից Սթիվեն Ջերարդն ատում էր սևամորթ ֆուտբոլիստներին:
«Բոլորն էլ նկատեցին, թե ինչպես Ջերարդը փչացրեց Բալոտելիի կյանքը «Լիվերպուլ»-ում: Ես զգուշացրել էի Մարիոյին: «Լիվերպուլ»-ն այն ակումբներից է, որը չի ընդունում սևամորթ ֆուտբոլիստներին:
Բոլորին էլ հայտնի է, որ Ջերարդն ատում է սևամորթ ֆուտբոլիստներին: Երբ ես հանդես էի գալիս «Լիվերպուլ»-ում, նա չէր ցանկանում նայել իմ աչքերին»,- հայտարարել է Դիուֆը:










































