News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ չնայած Ռուսաստանը ծանր ու անկանխատեսելի գործընկեր է՝ նրա հետ անհրաժեշտ է աշխատել:
«Ռուսաստանը ծանր ու անկանխատեսելի գործընկեր է, սակայն նրա հետ անհրաժեշտ է աշխատել։ Մենք չենք կարող ամբողջովին մեր խնդիրները բարդել արևմտյան գործընկերների վրա։ Մենք չպետք է հույսեր կապենք բանաձևերի հետ, թեկուզև շատ կարևոր։ Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում։ Դա գործոն է, առանց որը հաշվի առնելու, Վրաստանի նման փոքր երկիրը չի կարող նորմալ գոյություն ունենալ։ Մենք չպետք է մոռանանք, որ լեռներից այն կողմ գտնվում է 140-միլիոնանոց, զայրացած միջուկային երկիր հարևանը։ Դա հասկանում է համայն աշխարհը, և մեր բնակչության 70 տոկոսն աջակցում է Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ մոտեցմանը»,- ասել է Զուրաբ Աբաշիձեն։








































