Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին, ով ներկայում հանդես է գալիս քաթարական «Ալ-Սադդ» ակումբի կազմում, խոսել է հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի հետ աշխատանքի մասին։
«Ամբողջ կյանքիս համար լավ հիշողություններ են պահպանվել Վան Գալի հետ կապված։ Նա ամեն ինչ ասում էր ուղիղ։ Նա ինձ նվաստացնում էր բոլորի ներկայությամբ, հաջորդ օրը Զիդան անվանում։
Նրա գլխավորությամբ խաղացել են «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, այնուհետև՝ «Բարսելոնա»-ի երկրորդ թիմի կազմում։ Եթե ընդգրկված ես հիմնական թիմի կազմում, ապա դա ենթադրում է, որ չես կարող խաղալ պահեստային թիմում։
Բայց 18-ամյա ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է խաղային պրակտիկա ունենա։ Այնուհետև վերադառնում ես հիմնական թիմ ու գրեթե խոտ ուտողի կարգավիճակ ունենում»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Վան Գալը «Բարսելոնա»-ն գլխավորել է 1997-2000թթ և 2002-03թթ։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն (1997/98 և 1998/99թթ), նվաճել Իսպանիայի գավաթը (1997/98թթ)։






































