Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր սպասելիքները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1-ին տուրի «Գալաթասարայ»-ի դեմ խաղից առաջ:
«Թիմային որակներն ու համարձակությունը որոշիչ են Չեմպիոնների լիգայում, որը շատ կարևոր և բարդ մրցաշար է: Իհարկե, այս մակարդակի վրա դեռ բարդ է ասել, թե որ թիմն է հանդիպման ֆավորիտ: Մարզադաշտում մեր հակառակորդին են սատարելու 55 հազար երկրպագու: Այնպես որ, մեզ ֆավորիտ չենք կարող համարել:
Դեռ չեմ որոշել մեկնարկային կազմը: «Գալաթասարայ»-ը շատ արդյունավետ է հարձակման գծում: Այդ պատճառով կփորձենք ագրեսիվ գործել և վերահսկել խաղի ընթացքը»,- Marca-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:











































