Հայտնի չին գրող Չժան Իին մտադիր է այնքան պլաստիկ վիրահատություններ կատարել իր դեմքին, որ նմանվի Շեքսպիրին:
Այս մասին գրել են չինական լրատվամիջոցները:
Երիտասարդ գրողը պատրաստ է մինչև 150 հազար ամերիկյան դոլար ծախսել այդ նպատակին հասնելու համար: Այս քայլը նա բացատրում է «աշխարհին մեծ գրողի մասին հիշեցնելու» ցանկությամբ:
«Կյանքը կատարելագործման ճանապարհ է, և ես կարծում եմ, որ արժե այդ վիրահատության համար այդքան գումար ծախսել»,- ասել է գրողը:
Չինաստանում հայտնի պլաստիկ վիրաբույժ Չժեն Չուժունը հայտարարել է, որ այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել առնվազն 10 վիրահատություն, որպեսզի աչքերի կտրվածքը, այտերը և դեմքի մյուս մասերը համապատասխանեն Շեքսպիրի դիմագծերին: Գործն է՛լ ավելի է դժվարանում, քանի որ Շեքսպիրն ու չինացի գրողը պատկանում են ռասայական տարբեր տիպերի:








































