Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Սակայն ինչ տարբերություն

ՀՅԴ հարգարժան ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին վրդովվեցրել է մեր հրապարակումը ՀՅԴ-ի մասին, որտեղ հղում անելով Աղվան Վարդանյանի ասուլիսից լրատվամիջոցների մեջբերումներից մեկին՝ հարցրել էինք, թե «իսկ որն է Դաշնակցության իրական դեմքը»: Եվ ահա հարգարժան պատգամավորը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դժգոհում է, որ խեղաթյուրել ենք շարադասությունը, քանի որ ինքը ոչ թե հայտարարել է, որ Երևանի Ավագանու ընտրություններին քաղաքացիները կտեսնեն «Դաշնակցության իրական դեմքը», այլ ասել է, որ կտեսնեն «իրական Դաշնակցության դեմքը»:  Ըստ պատգամավորի, շարադասությունը խախտելով (ենթադրում է միտումնավոր), հեղինակը «իրեն և այլոց հաճո» վերլուծություն է կատարել:

Աղվան Վարդանյանի մտքերի ընթացքը խեղելու միտում ամենևին չի եղել և չկա: Չի բացառվում, որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր ուշադրությամբ են սղագրում քաղաքական գործիչների մամուլի ասուլիսները, երբեմն կարևորություն չտալով բառերի հերթականությանը: Ըստ ամենայնի, հենց այդ դեպքի հետ է կապված նաև այս «խեղաթյուրումը»: Բայց դա կարծես թե բացարձակապես կարևոր չէ, որովհետև սա կարծես թե այն դեպքն է, որ «գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում» և տվյալ պարագայում, մեր հրապարակման հարցադրումները ևս անտրամաբանական չեն դառնում, որովհետև մեծ հաշվով կապ չունի՝ իրական Դաշնակցության մասին է խոսքը տվյալ դեպքում, թե Դաշնակցության իրական դեմքի: Տարբերությունն այստեղ կոսմետիկ է, իսկ էական հարցերը մնում են.

Իսկ ո՞ւր է եղել մինչև այժմ տեղի ունեցած ընտրություններում «իրական Դաշնակցությունը»:

Իսկ ո՞վ է կամ ի՞նչն է խանգարել, որ մինչև հիմա եղած ընտրություններում քաղաքացիներին «իրական Դաշնակցությունը» ներկայանա:

Եթե «Այս անգամ Երևանի Ավագանու ընտրություններում մեր քաղաքացիները տեսնելու են իրական Դաշնակցության դեմքը», ապա նախորդ անգամները կեղծ կամ իրական ո՞ւմ կամ ինչի՞ դեմքն են տեսել Դաշնակցության անվան տակ: Եթե տեսածը եղել է ոչ իրական կամ կեղծ Դաշնակցությունը, ապա ո՞ւր էր իրական Դաշնակցությունը մինչև հիմա: Կամ որ ընտրություններում է եղել իրական Դաշնակցությունը և որում՝ ոչ իրականը:

Այսինքն՝ տվյալ դեպքում խնդիրը ամենևին շարադասությունը չէ և բառերի հերթականությունը որևէ առանցքային փոփոխության չի ենթարկում իրավիճակը ըստ էության: Իրական խնդիրը շատ ավելի խորն է և վերաբերում է հայկական քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն ունեցած, գաղափարախոսական, արժեքային առաքելություն ունեցող, սակայն վերջին տասնամյակում այդ դերակատարումից մեծ քայլերով հեռացած կամ հեռացող քաղաքական ուժի ճակատագրին, ներկայի և ապագայի դերակատարությանը՝ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ սփյուռքի մասշտաբով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում