Bild-ը տեղեկացնում է, որ Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի իր ակումբային գրանցումը:
29-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.: Հոլանդացու ծառայություններով հետաքրքրվում է թուրքական «Գալաթասարայ»-ը: Թիմի գլխավոր մարզիչ Ունայ Անսալը ցանկանում է իր թիմում տեսնել նաև համաշխարհային ֆուտբոլի երրորդ աստղին՝ Դիդյե Դրոգբայից ու Ուեսլի Սնեյդերից հետո:
Թուրքական ակումբի գլխավոր մրցակիցը Միլանի «Ինտեր»-ն է, որն անցած ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 18 մլն եվրո էր առաջարկել, սակայն մերժվել էր Ռոբենի կողմից:
Սակայն Football Italia-ն տեղեկացնում է, որ հոլանդացին մտափոխվել է և պատրաստ է ընդունել իտալական ակումբի առաջարկը: Բացի այդ, Եվրոպայի առաջատար առաջնություններից Ա Սերիան միակն է, որտեղ Ռոբենը չեմպիոն չի դարձել:








































