Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա կգտնվի Ռուսաստանի և Բրազիլիայի ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 25-ին` Լոնդոնում:
Պորտուգալացի մասնագետը կայցելի խաղը` Բրազիլիայի ֆուտբոլի կենֆեդերացիայի հրավերով: Հարկ է նշել, որ Մոուրինյոն և բրազիլացիների ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին նախկինում աշխատել են «Չելսի»-ում:
Լուրեր են շրջանառվում, որ Մոուրինյոյի այցը նաև այլ նպատակներ է հետապնդում և մասնագետը կհանդիպի Ռոման Աբրամովիչին` նրա հետ բանակցելու նպատակով:






































