Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն արգելել է ՀԱԿ ակտիվիստ կանանց այցելել Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պատճառաբանելով, թե 2008 թվականին «Ժառանգությունը» չի պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Անուշ Ղարիբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերը նշվածին, ասաց, որ Լևոն Զուրաբյանը սուտ է խոսում. «2008-ին «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրատեղամասերում պայքարել են Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները պահելու և ընտրախախտումներ թույլ չտալու համար, մարդիկ տղամարդավարի մարտնչել և պահել են նրա ձայները, Լևոն Զուրաբյանը սուտ է խոսում»:
Անուշ Ղարիբյանը թեև նշեց, որ «Ժառանգության» որոշ ծրագրերի հետ անհամաձայնություն ունենալու պատճառով կուսակցությունից դուրս է եկել, այդուհանդերձ նշեց, որ այս պահին, լավ թե վատ, իշխանության դեմ պայքարողները հենց իրենք են:











































