Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումից հետո Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ամփոփել է խաղի արդյունքը:
«Չեմ կարող ասել, թե Վրաստանի հավաքականի դեմ հանդիպմանը Ֆրանսիայի ընտրանին անթերի խաղ ցուցադրեց: Բայց հաշիվը բավարար է մեզ համար: Հիանալի է, որ մենք կարողացանք գոլ խփել առաջին խաղակեսում, ինչը զգալի հեշտացրեց մեր առջև դրված խնդրի լուծումը:
Այժմ ողջ ուշադրությունը սևեռված է Իսպանիայի հավաքականի դեմ խաղին: Նրանք կստիպեն մեզ պաշտպանվել: Կարևոր է չպարտվել իսպանացիներին դեռևս մինչև խաղի սկիզբն ազդարարող սուլիչը»,- L’Equipe-ը մեջբերում է Դեշամի խոսքերը:










































